«Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին կիսվել է Իտալիայի առաջնության 34-րդ տուրում «Ռոմայի» հետ առաջիկա հանդիպման մասին մտքերով։
«Մենք կհանդիպենք Ա Սերիայի ուժեղագույն թիմերից մեկի հետ, որը մարզում է անվանի մարզիչ:
Մենք «Ռոմայի» հետ կխաղանք նրանց հարմար պահի: Նրանք այժմ հիանալի մարզավիճակում են։
Երեքշաբթի օրը մենք հաղթեցինք դերբիում և շատ մոտիվացված ենք առաջիկա խաղում հաջողության հասնելու համար։
Մենք կփորձենք առաջնությունն ավարտին հասցնել լավագույն ձևով»,- Ինձագիի խոսքերն է մեջբերում CalcioNews24-ը։