«Թոթենհեմի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն պատրաստ է գլխավորել ՊՍԺ-ն:
Այնուամենայնիվ, իտալացի մասնագետը որոշակի պայմաններ է առաջադրել թիմի ղեկավարությանը:
Ինչպես հաղորդում է Le Parisien-ը, իտալացի մասնագետը փարիզյան ակումբի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ պայման է դրել՝ ասելով, որ մտադիր չէ աշխատել թիմի սպորտային տնօրեն Լեոնարդոյի հետ:
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Լեոնարդոն վստահություն չի վայելում ակումբի ղեկավարության մոտ և ամենայն հավանականությամբ, կլքի ակումբը:
Նշենք նաև, որ Կոնտեի՝ լոնդոնյան ակումբի հետ գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2023 թվականի հունիսի 30-ը: