Վիրջիլ Վան Դեյկ. «Այսօր մեզ համար լուրջ մարտահրավեր է»

Չեմպիոնների Լիգայի խաղարկության 1/8-րդ եզրափակիչ փուլի «Լիվերպուլ» – «Ատլետիկո» խաղից առաջ անգլիական ակումբի առաջատարներից՝ Վիրջիլ Վան Դեյկը խոսել է սպասվելիք խաղից և «Լիվերպուլի» շանսերից:

«Չէինք ուզի, իհարկե, առաջին խաղում պարտվել: Կարծում եմ՝ պաշտպանությունում փոքր-ինչ թերացանք: Դա, ինչ խոսք, խոսում է «Ատլետիկոյի» վարպետության մասին: Ինչևէ, պատասխան խաղում մենք 90 րոպե կունենանք իրավիճակը շտկելու համար:

Նույն պատրաստակամությամբ էինք տրամադրված նաև մեկ տարի առաջ «Բարսելոնայի» հետ խաղին: Մենք չպետք է խնայենք ջանք ու եռանդ: Դա մեզ համար լուրջ մարտահրավեր է և լուրջ պատրաստվածություն է պահանջում:

Բոլորս ենք սպասում այսօրվա մրցավեճին և ցանկանում ենք դուրս գալ հաջորդ փուլ: Գիտակցում ենք, թե որքան բարդ պայքար է լինելու, բայց մեր թիմի սկզբունքն է՝ ով էլ որ դուրս է գալիս խաղադաշտ, պիտի ներդնի իր ուժերը 100%-ով»,- ասել է Վիրջիլ Վան Դեյկը: