Խոսեպ Գվարդիոլան խոսել է «Մանչեսթեր Սիթիի» կադրային խնդիրների մասին

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան «Ուոթֆորդի» հետ ԱՊԼ-ի 34-րդ տուրի հանդիպման նախօրեին մեկնաբանել է թիմի կադրային խնդիրները։

Առաջիկա խաղում հաստատ չեն խաղա պաշտպաններ Քայլ Ուոքերը, Ջոն Սթոունսը և Նաթան Ակեն։

«Հիմա մենք միանշանակ խնդիրներ ունենք։ Դժվար ժամանակներ ենք ապրում: Լուրջ խնդիրներ ունենք հատկապես պաշտպանությունում։

Այնուամենայնիվ, կփորձենք պատվով դուրս գալ ստեղծված իրավիճակից»,- ասել է Գվարդիոլան: