Անտոնիո Ռուդիգերը մոտ է Մադրիդի «Ռեալ» տեղափոխվելուն.
Ինսայդեր Ջանլուկա Դի Մարցիոն տեղեկացնում է, որ իսպանական ակումբը մոտ է 29-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքելուն։
Մադրիդի ներկայացուցիչները վերսկսել են տրանսֆերային բանակցությունները այն բանից հետո, երբ ղեկավարությունը համոզվել է գերմանացու հետ պայմանագիր կնքելու անհրաժեշտության մեջ Չեմպիոնների Լիգայի խաղում «Չելսիի» կազմում «Սանտյագո Բեռնաբեուում» նրա ելույթից հետո:
Նշվում է, որ Մադրիդի «Ռեալը» լավատեսորեն է տրամադրված պաշտպանի հետ պայմանագիր կնքելու հարցում։