Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն որոշել է փոխարինող գտնել հարձակվող Լուիս Սուարեսին, ով, ամենայն հավանականությամբ, կհեռանա թիմից մրցաշրջանի ավարտից հետո։ Արգենտինացին ցանկանում է թիմում տեսնել իր հայրենակից «Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսին, հայտնում է Mundo Deportivo-ն։
Միլանյան ակումբը ցանկանում է 24-ամյա ֆուտբոլիստի համար ստանալ առնվազն 80 միլիոն եվրո։
Ընթացիկ մրցաշրջանում հարձակվողը 41 խաղում դարձել է 17 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։