ՊՍԺ-ի հարձակվող Մաուրո Իկարդին այս ամառ կհեռանա թիմից։ Այդ մասին հայտնում է As-ը.
Ըստ աղբյուրի՝ փարիզցիների ղեկավարությունը հարձակվողին տեղեկացրել է, որ նա կարող է նոր թիմ փնտրել։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ չնայած ֆուտբոլիստի ցանկությանը լքել փարիզեցիների ճամբարը, նա դժվար թե կարողանա դա անել, քանի որ ակումբներից ոչ մեկը չի կարողանում բավարարել մարզիկի ֆինանսական կարիքները։
Այս մրցաշրջանում Իկարդին ֆրանսիական Լիգա 1-ի 24 խաղում դարձել է չորս գոլի հեղինակ։ Հարձակվողի պայմանագիրն ավարտվում է 2024 թվականին: