Անսու Ֆատին շուտով կվերադառնա խաղադաշտ

«Բարսելոնայի» հարձակվող Անսու Ֆատին կարող է մասնակցել «Մալյորկայի» դեմ խաղին խաղին, որը կկայանա մայիսի 1-ին՝ հաղորդում է AS-ը։

Ըստ աղբյուրի՝ ակումբում մտածել են, որ իսպանացին պատրաստ է մասնակցել ապրիլի 24-ին «Ռայո Վալյեկանոյի» դեմ կայանալիք խաղին, սակայն ավելի ուշ մտափոխվել են և որոշել ավելորդ ռիսկի չդիմել։

32 տուրերից հետո վաստակած 63 միավորով «Բարսելոնան» զբաղեցնում է Պրիմերայի մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը։ Առաջատարը (78) «Ռեալն» է։