Նեյմարը կարող է տեղափոխվել Ա Սերիա

ՊՍԺ-ի բրազիլացի վինգեր Նեյմարը կարող է կարիերան շարունակել «Յուվենտուսում», հայտնում է Sky Sports Italia-ն։

Նշվում է, որ թուրինյան ակումբը պատրաստվում է պաշտոնական առաջարկով դիմել ֆրանսիական ակումբին:

«Յուվենտուսը» փոխարինող է փնտրում Պաուլո Դիբալային, ով, ամենայն հավանականությամբ, կհեռանա թիմից։