«Բենֆիկայի» հարձակվող Դարվին Նունյեսը որոշել է կարիերան շարունակելու առաջնահերթ տարբերակը։
Ուրուգվայցի հարձակվողը ցանկանում է միանալ «Մանչեսթեր Սիթիին» կամ «Ատլետիկոյին», հայտնում է Record-ը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բենֆիկան» նվազագույնը 50 միլիոն եվրոյի դիմաց կվաճառի Նունյեսին։
22-ամյա ուրուգվայցի հարձակվողի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսի 30-ը։
Ընթացիկ մրցաշրջանում Նունեսը «Բենֆիկայի» կազմում անցկացրած 37 խաղում խփել է 32 գոլ և կատարել երեք արդյունավետ փոխանցում բոլոր մրցաշարերում: