«Լիվերպուլը» նոր պայմանագիր կկնքի թիմի առաջատարներից մեկի հետ

«Լիվերպուլը» ցանկանում է իր շարքերում պահել հարձակվող Ռոբերտո Ֆիրմինոյին։ Մերսիսայդցիները նոր պայմանագիր են պատրաստում 30-ամյա բրազիլացու համար և մոտ ապագայում նրան առաջարկ կանեն, հայտնում է Liverpool Echo-ն։

Ռոբերտոյի գործող պայմանագիրը «կարմիրների» հետ նախատեսված է մինչև 2023 թվականի հունիսի 30-ը։

Ֆիրմինոն անցած մրցաշրջանում «Լիվերպուլի» կազմում անցկացրել է 31 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 11 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։

Portal Transfermarkt-ը բրազիլացու շուկայական արժեքը գնահատում է 38 միլիոն եվրո։