«Լիվերպուլ» – «Ատլետիկո» խաղին «Էնֆիլդ Ռոուդը» կլինի լեփ-լեցուն. անգլիացիները դժգոհ են

Այսօր երեկոյան տեղի կունենան Չեմպիոնների Լիգայի խաղարկության 1/8-րդ եզրափակիչ փուլի հերթական երկու հանդիպումները: Խաղերից մեկը տեղի կունենա «Էնֆիլդ Ռոուդ» մարզադաշտում, ուր միմյանց հետ կմրցեն «Լիվերպուլն» ու «Ատլետիկոն»: Մադրիդում կայացած առաջին խաղում իսպանական ակումբը հաղթել էր, նվազագույն՝ 1-0 հաշվով:

Ահա և հայտնի է դարձել, որ «Լիվերպուլն» իր հարկի տակ կընդունի ոչ միայն իսպանական «Ատլետիկոյին», այլ նաև թիմի երկրպագուներին: Այս որոշումն ընդունել է ՈՒԵՖԱ-ն՝ տեղական պատասխանատո մարմինների հետ համատեղ խորհրդակցության արդյունքում: Իսպանական ակումբն իր հերթին հայտարարել է, որ կփոխհատուցի բոլոր այն երկրպագուներին, ովքեր չեն մեկնի Անգլիա:

Mirror-ի լրագրող Դևիդ Մեդդոկը հայտնել է, որ «Լիվերպուլում» դժգոհ են այս որոշումից և նրանից, որ «Էնֆիլդ Ռոուդ» մարզադաշտ անարգել մուտք են գործելու Իսպանիայից ժամանած երկրպագուներ, հատկապես, որ ներկայումս այդ երկրում կորոնավիրուսի վարակն ինտենսիվ տարածվում է