«Մանչեսթեր Յունայթեդի» ժամանակավոր գլխավոր մարզիչ Ռալֆ Ռանգնիկը հայտնել է, որ «կարմիր սատանաների» կիսապաշտպան Պոլ Պոգբան վնասվածքի պատճառով կարող է բաց թողնել մրցաշրջանի մնացած հատվածը։
Ապրիլի 19-ին ֆրանսիացին «կարմիր սատանաների» մեկնարկային կազմում էր «Լիվերպուլի» հետ ԱՊԼ-ի 30-րդ տուրի հետաձգված հանդիպմանը (0:4): Ֆուտբոլիստը փոխարինվել էր 10-րդ րոպեին վնասվածքի պատճառով։
«Չեմ կարծում, որ նա կարող է կրկին խաղալ այս մրցաշրջանում»,- գերմանացի մասնագետի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի թվիթերյան էջը:
Ընթացիկ մրցաշրջանում 29-ամյա Պոգբան անցկացրել է 27 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։