«Բավարիան» հետաքրքրված է «Նապոլիի» ֆուտբոլիստով

«Նապոլիի» կիսապաշտպան Պյոտր Զելինսկին ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է հեռանալ թիմից։

Լեհ ֆուտբոլիստը հայտնվել է «Բավարիայի» հետաքրքրության կենտրոնում:

Ինչպես հայտնում է Repubblica.it-ը՝ «Նապոլիի» ղեկավարությունը պատրաստ է վաճառել կիսապաշտպանի տրանսֆերը։

27-ամյա ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետն ավարտվում է 2024 թվականի ամռանը։

Պյոտր Զիլինսկու տրանսֆերը գնահատվում է 50 միլիոն եվրո: