«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը կիսվել է իր կարծիքով այս մրցաշրջանում 4 տիտղոսների համար պայքարի մասին։
«Ես չէի սպասում, որ մենք կհաղթենք լիգայի գավաթում, կհասնենք Անգլիայի գավաթի եզրափակիչ և Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակիչ ու մեկ միավորով կզիջենք Պրեմիեր Լիգայի առաջատարին: Ես գիտեի, որ մենք ավելի լավ վիճակում ենք գտնվելու, քան նախորդ մրցաշրջանում։ Անցած մրցաշրջանում շատ դժվար էր Չեմպիոնների Լիգայի ուղեգիր նվաճելը: Եղան պահեր, երբ մտածում էի, որ ամեն ինչ կարգին է, բայց հույս ունեի, որ մենք ստիպված չենք լինի խաղալ Կոնֆերենցիաների Լիգայում»,- Կլոպին է ցիտում BBC Sport-ը։
«Լիվերպուլը» Պրեմիեր Լիգայի առաջատար «Մանչեսթեր Սիթիից» հետ է մնում մեկ միավորով: Անգլիայի գավաթի եզրափակչում թիմը կհանդիպի «Չելսիի», իսկ Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակչում՝ «Վիլյառեալի» հետ։