«Լիվերպուլի» վինգեր Լուիս Դիասը խոսել է 2021/22 մրցաշրջանի եզրափակիչ հատվածի մասին:
«Մենք պետք է հաղթենք մնացած բոլոր հանդիպումներում, սխալվելու իրավունք չունենք։ Յուրաքանչյուր մրցաշար տարբեր է, յուրաքանչյուր հանդիպում տարբեր է, հատկապես Պրեմիեր Լիգայում:
Մենք գիտենք, թե ինչ պետք է անել, քանի որ յուրաքանչյուր խաղ հիմա մեզ համար ասես եզրափակիչ լինի»,- կոլումբիացու խոսքերն է մեջբերում մերսիսայդյան ակումբի պաշտոնական կայքը: