Մադրիդի «Ռեալն» աշխատում է թիմի հիմնական կազմի 3 ֆուտբոլիստի հետ պայմանագրերի երկարաձգման ուղղությամբ, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:
Աղբյուրի համաձայն՝ «արքայական» ակումբը ներկայումս ակտիվորեն աշխատում է Էդեր Միլիտաոյի հետ նոր համաձայնագիր կնքելու ուղղությամբ և ցանկանում է այդ հարցը լուծել առաջիկա շաբաթների ընթացքում։
Նշվում է, որ բրազիլացի ֆուտբոլիստի հետ պայմանագրի երկարաձգումը ոչ մի կապ չունի «Չելսիի» կենտրոնական պաշտպան Անտոնիո Ռյուդիգերի գործարքի հետ:
Հաղորդվում է նաև, որ Լուկա Մոդրիչն ու Վինիսիուս Ժունիորը նույնպես կերկարաձգեն իրենց պայմանագրերը «սերուցքայինների» հետ: