«Մանչեսթեր Յունայթեդի» նոր գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագն ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում թիմն ուժեղացնելու համար մեծ գումար կստանա։ Այս մասին հայտնում է The Times-ը։
Ըստ աղբյուրի՝ «կարմիր սատանաների» ղեկավարությունը հոլանդացի մասնագետին կհատկացնի 120 միլիոն ֆունտ ստերլինգ։ Այս գումարը կարող է աճել, եթե «Մանչեսթեր Յունայթեդը» վաճառի որոշ ֆուտբոլիստների:
Էրիկ տեն Հագը մանկունիանցիների գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվել է նախօրեին: Պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսը։