«Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ դե Խեան խոսել է «կարմիր սատանաների» նոր գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագի նշանակման մասին։
«Ուրախ եմ, որ ակումբը նման որոշում կայացրեց, հիմա մեզ մոտ անորոշություն կա։ Բոլորը գիտեն, թե ինչ արեց Տեն Հագն «Այաքսում». ակումբը գրեթե հասավ Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ, նվաճեց տիտղոսներ և աճեցրեց երիտասարդ ֆուտբոլիստների: Ուստի ես հիացած եմ։
Տեն Հագի թիմերը լավ ֆուտբոլ են խաղում: Մենք գոհ ենք նրա նշանակումից, բայց հիմա պետք է կենտրոնանանք այս մրցաշրջանի վերջին խաղերի վրա՝ Պրեմիեր Լիգայի լավագույն քառյակում հայտնվելու համար»,- Դե Խեայի խոսքերն է մեջբերում «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական կայքը։