«Նորվիչը» նոր պայմանագիր է կնքել թիմի լավագույն ռմբարկուի հետ

«Նորվիչը» երկարաձգել է պայմանագիրը հարձակվող Տեմու Պուկկիի հետ, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն թվիթերյան իր միկրոբլոգում։

32-ամյա ֆուտբոլիստի գործող համաձայնագրում առկա էր մեկ տարով երկարաձգելու օպցիա, որն էլ ակտիվացվել է։ Ֆինն ֆուտբոլիստն անգլիական ակումբի լավագույն ռմբարկուն է ԱՊԼ-ի ընթացիկ խաղարկությունում խփած 10 գոլով։

Պուկկին հանդես է գալիս «Նորվիչում» 2018 թվականից, երբ հարձակվողն ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվեց դանիական «Բրոնդբիից»: