Մոհամեդ Սալահը խոսել է «Լիվերպուլում» իր ապագայի մասին

«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը խոսել է մերսիսայդյան ակումբում իր ապագայի մասին:

«Արդյոք ես կկնքե՞մ նոր պայմանագիր: Այո՛, ես այդպես եմ կարծում: Սակայն եթե նրանք ուզում են, որ ես հեռանամ, դա փոխում է իրավիճակը:

Չգիտեմ, իմ պայմանգրին մնացել է մեկ տարի։ Կարծում եմ՝ երկրպագուները գիտեն, թե ինչ եմ ցանկանում, բայց համաձայնագիրը դա միայն գումարը չէ։ Ես չեմ անհանգստանում, ինձ թույլ չեմ տալիս անհանգստանալ ոչ մի բանից: Մրցաշրջանը դեռ չի ավարտվել, ուստի եկեք այն ավարտենք լավագույնս, դա ամենակարևորն է: Հայտնի չէ, թե դեռ ինչ կարող է տեղի ունենալ»,- Սալահի խոսքերն է մեջբերում FourFourTwo-ն։