Լիսանդրո Մարտինեսը, գուցե տեղափոխվի Լա Լիգա

«Բարսելոնան» ցանկանում է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացում գնել «Այաքսի» արգենտինացի պաշտպան Լիսանդրո Մարտինեսին՝ հայտնում է լրագրող Վիկտոր Մալոն։

Լրագրողի տեղեկություններով՝ 24-ամյա ֆուտբոլիստը բնակարան է փնտրում Բարսելոնայում։ Նա ցանկանում է տեղափոխվել կատալոնական ակումբ։

Շուտով «Բարսելոնան» պաշտոնական առաջարկով կդիմի հոլանդական ակումբին: