«Թոթենհեմի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն մեկնաբանել է «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզչի պաշտոնում Էրիկ տեն Հագի նշանակումը։
«Եկեք չմոռանանք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» նախորդ մրցաշրջանում լավ արդյունք է գրանցել: Ամռանը Իհարկե, Տեն Հագը ստիպված կլինի բախվել հսկայական ճնշման, քանի որ նրանից առավելագույնն են պահանջելու: Կարծում եմ, որ նրան բարդ աշխատանք է սպասվում, բայց վստահ եմ, որ Էրիկը գլուխ կհանի»,- Կոնտեի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը: