«Էվերթոնի» հարձակվող Դոմինիկ Կալվերտ-Լյուինը վնասվածքի պատճառով դուրս է մնացել շարքից: Այս մասին հայտարարել է թիմի գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը։
«Ցավոք սրտի, Դոմինիկը ստիպված կլինի բաց թողնել 10 օրից երկու շաբաթ: Սա նշանակում է, որ մենք չենք կարողանա հույս դնել նրա վրա առաջիկա մի քանի հանդիպումներում:
Նա չի մասնակցի, նաև առաջիկա տուրում սպասվելիք դերբին»,- ասել է անգլիացի մարզիչը։ «Էվերթոն» – «Լիվերպուլ» դերբին կկայանա կիրակի օրը՝ ապրիլի 24-ին։