«Լայպցիգի» կիսապաշտպան Քրիստոֆեր Նկունկուի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում Անգլիական և Իտալական մի շարք թիմեր։
Ըստ Fichajes-ի՝ 24-ամյա ֆուտբոլիստի համար պայքարում են «Մանչեսթեր Յունայթեդը», «Արսենալը», «Միլանը» և «Ինտերը»:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Մանչեսթեր Յունայթեդի» սկաուտները ներկա են գտնվել Եվրոպայի Լիգայի «Լայպցիգ» – «Ատալանտա» (2:0) հանդիպմանը՝ ֆրանսիացի կիսապաշտպանի խաղը գնահատելու համար։
Նկունկուի գործող պայմանագիրը գերմանական ակումբի հետ ավարտվում է 2024 թվականին։
Այս մրցաշրջանում ֆուտբոլիստը «Լայպցիգի» կազմում անցկացրել է 45 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 30 գոլի և 19 գոլային փոխանցման հեղինակ։