«Ինտերը» պատրաստվում է նոր պայմանագիր առաջարկել Սիմոնե Ինձագիին

«Ինտերը» պատրաստվում է երկարաձգել պայմանագիրը գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագիի հետ։ Մրցաշրջանի ավարտին իտալացուն կառաջարկվի նոր պայմանագիր՝ աշխատավարձի բարձրացմամբ, հայտնում է Corriere dello Sport-ը։

Ինձագիի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև հաջորդ մրցաշրջանի ավարտը: Նոր համաձայնագրով 45-ամյա մարզիչը տարեկան կստանա 4,5 միլիոն եվրո։