Սլավեն Բիլիչը կարող է վերադառնալ մարզչական աշխատանքի

Ըստ LancsLive-ի՝ Սլավեն Բիլիչը կարող է ստանձնել «Բարնլիի» գլխավոր մարզիչի պաշտոնը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ 53-ամյա խորվաթի թեկնածությունն ակումբի ղեկավարության հիմնական թեկնածուներից է։

Սլավեն Բիլիչն արդեն աշխատել է Անգլիայում՝ 2015 թվականի հունիսից մինչև 2017 թվականի նոյեմբերը գլխավորել է «Վեսթ Հեմը», իսկ 2019 թվականի հուլիսից մինչև 2020 թվականի դեկտեմբերը՝ «Վեստ Բրոմվիչը»։

Ապրիլի 15-ին «Բարնլին» հայտարարեց մարզիչ Շոն Դայչի պաշտոնանկության մասին, ով թիմի գլխավոր մարզիչն էր 2012 թվականի հոկտեմբերից։