Դորտմունդի «Բորուսիան» հրաժարվել է անգլիական երկու ակումբների վաճառել կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմին:
Ֆուտբոլիստին ցանկացել են գնել «Լիվերպուլը» և «Մանչեսթեր Յունայթեդը», հայտնում է Football Insider-ը:
«Իշամեղուները» մոտ ապագայում մտադիր չեն բաց թողնել 18-ամյա երիտասարդին:
Անձամբ ֆուտբոլիստը, նույնպես մտադիր չէ հեռանալ գերմանական ակումբից։
Անցյալ մրցաշրջանում Բելինգհեմը Դորտմունդի «Բորուսիայի» կազմում անցկացրած 40 խաղում դարձել է 6 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ։
Նրա պայմանագիրը դորտմունդյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսի 30-ը։