Բրազիլացի նախկին ֆուտբոլիստ Ռոնալդինյոն կիսվել է ՊՍԺ-ում հարձակվող Կիլիան Մբապպեի ապագայի մասին իր կարծիքով.
«Մբապպեն ունի այն, ինչ անհրաժեշտ է ՊՍԺ-ում մեծ հաղթանակներ տանելու համար:
Ներկայումս փարիզյան ակումբը հավասար է եվրոպական թոփ թիմերին։
Մբապպեն այս ակումբում կարող է դառնալ աշխարհի լավագույն ֆուտբոլիստը։
Լավ կլիներ, եթե նա մնար ՊՍԺ-ում. Կցանկանայի տեսնել, թե ինչպես է այս ակումբը հաղթում Չեմպիոնների Լիգայում։ Դա հիանալի կլիներ»,- ասել է Ռոնալդինյոն Amazon Prime Video-ին տված հարցազրույցում: