Ժոզե Մոուրինյոն խնդրանքով դիմել է Հենրիխ Մխիթարյանին

Հենրիխ Մխիթարյանը կերկարաձգի «Ռոմայի» հետ գործող պայմանագրի ժամկետը՝ հայտնում է իտալական Corriere dello Sport պարբերականը:

Աղբյուրի տեղեկություններով՝ հռոմեական թիմի պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն Հենրիխին անձամբ է խնդրել երկարաձգել պայմանագրի ժամկետը, որն սպառվում է գալիք ամռանը:

Հենրիխ Մխիթարյանն ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերում անցկացրել է 41 հանդիպում, դարձել 4 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ: