«Բարսելոնան» համաձայնության է եկել պաշտպան Ռոնալդ Արաուխոյի հետ նոր պայմանագրի կնքման շուրջ։ Գործող համաձայնագրի ժամկետը լրանում է 2023 թվականի ամռանը։
Ինչպես հայտնում է իր սոցցանցում լրագրող Նիկոլո Շիրան, 23-ամյա ուրուգվայցին նոր պայմանագիր կկնքի մինչև 2026 թվականը։ Այս դեպքում պայմանագրում հրաժարագինը կկազմի 1 մլրդ եվրո։
Ռոնալդ Արաուխոն «Բարսելոնայում» հանդես է գալիս 2018 թվականից։ Ընդհանուր առմամբ այս մրցաշրջանում կատալոնացիների կազմում պաշտպանը անցկացրել է 37 հանդիպում և դարձել 4 գոլի հեղինակ։