ՊՍԺ-ի երկու դարպասապահներ Ջանլուիջի Դոնարումայի և Կեյլոր Նավասի ապագան մնում է անորոշ: Իտալացին ու կոստառիկացին խաղում են՝ միմյանց փոխարինելով, բայց հաջորդ մրցաշրջանում ամեն ինչ կփոխվի։ Այս մասին հայտարարել է փարիզյան ակումբի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն։
«Նրանք լավ փոխհարաբերություններ ունեն, բայց ապագան, իհարկե, այլ կլինի: Հասկանալի է, որ երկուսն էլ կցանկանային ավելի շատ խաղալ, բայց ոչ մի ակումբում նման իրավիճակ չի եղել երկու դարպասապահների հետ, ինչպիսիք են Կեյլորն ու Ջանլուիջին»,- Պոչետինոյի խոսքերն է մեջբերում Football Italia-ն։
Ավելի վաղ Կեյլոր Նավասը դժգոհություն էր հայտնել քիչ խաղաժամանակ ստանալու պատճառով։ 35-ամյա դարպասապահն այս մրցաշրջանում անցկացրել է 23 հանդիպում և բաց թողել 21 գոլ։