«Յուվենտուսի» վինգեր Ֆեդերիկո Բերնարդեսկին, ով թուրինյան ակումբի 2 գոլերից մեկի հեղինակն է «Ֆիորենտինայի» հետ Իտալիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի պատասխան հանդիպմանը (2:0), մեկնաբանել է թիմի՝ եզրափակիչ դուրս գալը։
«Ես երջանիկ եմ, ծանր վնասվածքի պատճառով 3 ամիս չխաղացի, բայց հիմա ապաքինվել եմ և ուրախ եմ, որ կարողացանք եզրափակիչ դուրս գալ։ Մեզ շատ էր պետք այս երեկոն մեր երկրպագուների ներկայությամբ, քանի որ նրանք միշտ մեզ ոգևորում են: Լավագույն թիմերը գնում են մինչև վերջ: «Ինտերը» շատ ուժեղ թիմ է, ինչպես և «Յուվենտուսը»:
Արդյո՞ք այս գոլը հրաժեշտ տալու միջոց էր: Ո՛չ, բացարձակապես ոչ: Մրցաշրջանը պետք է ավարտվի, նպատակին պետք է հասնել, և դա է գլխավորը»,- Բերնարդեսկիի խոսքերն է մեջբերում Football Italia-ն։
Իտալացի ֆուտբոլիստի գործող պայմանագիրը «բյանկոներիների» հետ նախատեսված է մինչև 2022 թվականի հունիսի 30-ը: