«Չելսին» թարմացրել է ակումբային հակառեկորդը

Նախօրեին «Սթեմֆորդ Բրիջ» մարզադաշտում Անգլիայի Պրեմիեր Լիգայի 25-րդ տուրի հետաձգված հանդիպման շրջանակում «Չելսին» ընդունել էր «Արսենալին»։ Հյուրերը 4:2 հաշվով հաղթանակ տարան:

Սա «Սթեմֆորդ Բրիջ» մարզադաշտում երրորդ անընդմեջ պարտությունն էր Թոմաս Տուխելի թիմի համար։ Ավելի վաղ «ազնվականները» Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղում 1։3 հաշվով պարտվել էին Մադրիդի «Ռեալին», ապա Պրեմիեր Լիգայի 31-րդ տուրի հանդիպմանը 1։4 հաշվով զիջել «Բրենթֆորդին»։

1989 թվականի դեկտեմբերից ի վեր «Չելսին» տնային անընդմեջ խաղերում 3 և ավելի գոլ բաց չէր թողել. այնժամ լոնդոնյան ակումբը 2:5 հաշվով պարտել էր «Ուիմբլդոնին» և «Լիվերպուլին»։

Բացի այդ, «ազնվականները» 1993 թվականի նոյեմբերից ի վեր առաջին անգամ 3 տնային անընդմեջ պարտություն կրեցին բոլոր մրցաշարերում։