Մադրիդի «Ռեալը» թիրախավորել է «Նյուքասլի» ֆուտբոլիստին

Մադրիդի «Ռեալը» հետաքրքրված է «Նյուքասլի» կիսապաշտպան Բրունո Գիմարայնսի ծառայություններով, հայտնում է AS-ը։ Աղբյուրի համաձայն՝ մադրիդյան ակումբը 24-ամյա ֆուտբոլիստին տեսնում է որպես կիսապաշտպանության վերակազմավորման համար թեկնածուներից մեկը:

Նշվում է, որ «Ռեալը» հետևում է նաև «Մոնակոյի» կիսապաշտպան Օրելյեն Տչուամենիին։

Հիշեցնենք, որ այս տարվա հունվարին Գիմարայնսը 42 միլիոն եվրոյի դիմաց «Լիոնից» տեղափոխվեց «Նյուքասլ»: Այս մրցաշրջանում 24-ամյա ֆուտբոլիստն անգլիական ակումբի կազմում անցկացրած 12 խաղում դարձել է 3 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։