Մադրիդի «Ռեալը» նոր պայմանագիր է առաջարկել Մարկո Ասենսիոյին

Մադրիդի «Ռեալը» վինգեր Մարկո Ասենսիոյին առաջարկել է երկարաձգել պայմանագիրը մինչև 2026 թվականը։

Ինչպես հայտնում է լրագրող Նիկոլո Սկիրան՝ 26-ամյա ֆուտբոլիստին առաջարկվել է տարեկան 7 միլիոն եվրո աշխատավարձ։ Կողմերի միջև բանակցությունները ներկայումս շարունակվում են։

Հիշեցնենք, որ Ասենսիոն «Ռեալում» հանդես է գալիս 2015 թվականի ամառվանից։ Լա Լիգայի ընթացիկ մրցաշրջանում իսպանացին 28 խաղում դարձել է 9 գոլի հեղինակ։