Եվս 6 ֆուտբոլիստ ընդգրկվել է ԱՊԼ-ի փառքի սրահում (լուսանկար)

Եվս 6 ֆուտբոլիստ ընդգրկվել է Անգլիայի Պրեմիեր Լիգայի փառքի սրահում, հայտնում է մրցաշարի մամուլի ծառայությունը։

Այդ պատվին են արժանացել Պետեր Շմեյխելը, Դիդյե Դրոգբան, Սերխիո Ագուերոն, Վենսան Կոմպանին, Փոլ Սքոուլզը և Յան Ռայթը։ Մարտին հայտնի դարձավ, որ Ուեյն Ռունին և Պատրիկ Վիեյրան ընդգրկվել են Պրեմիեր Լիգայի փառքի սրահում։

ԱՊԼ-ի փառքի սրահը ստեղծվել է 2021 թվականին։ Այնժամ դրանում ընդգրկվել էին Թիերի Անրին, Ալան Շիրերը, Էրիկ Կանտոնան, Ռոյ Քինը, Ֆրենկ Լեմպարդը, Դենիս Բերգկամպը, Սթիվեն Ջերարդը և Դևիդ Բեքհեմը:

Premier League Hall of Fame: Sergio Aguero, Paul Scholes, Didier Drogba,  Vincent Kompany, Ian Wright and Peter Schmeichel latest to be inducted |  Football News | Sky Sports