«Վիլյառեալի» պաշտպան Պաու Տոռեսը կիսվել է Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակիչ փուլի «Լիվերպուլի» դեմ խաղից ունեցած սպասելիքներով։
«Այժմ նրանք բացահայտ ֆավորիտներ են, նրանք հիանալի մարզավիճակում են: «Լիվերպուլն» ամենափոքր հնարավորության դեպքում օգտվում է ցանկացած սխալ քայլից։ Մենք պետք է իմանանք, թե ում դեմ ենք խաղալու, և նորմալ է ընդունել, որ նրանք են ֆավորիտները: Բայց այդպիսի կարգավիճակ ունեին նաև «Յուվենտուսը» և «Բավարիան» Մենք այստեղ ենք, որպեսզի պատրաստվենք դիմակայությանը, աշխատենք այդ ուղղությամբ և շարունակենք անակնկալներ մատուցել: Ի վերջո, մենք կորցնելու ոչինչ չունենք, ընդհակառակը»,- Տոռեսի խոսքերն է մեջբերում Liverpool Echo:
Ավելացնենք, որ «Լիվերպուլ» – «Վիլյառեալ» առաջին հանդիպումը տեղի կունենա ապրիլի 27-ին: