Ֆեդերիկո Վալվերդեն իր 100-րդ խաղն անցկացրեց Մադրիդի «Ռեալի» կազմում

Մադրիդի «Ռեալն» Իսպանիայի առաջնության 33-րդ տուրի խաղում հաղթեց «Օսասունային» (3:1):

«Արքայական» ակումբի կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեի համար այս հանդիպումը 100-րդն էր «սերուցքայինների» կազմում Լա Լիգայում։ Նաև Ռոդրիգոն իր 100-րդ հանդիպումն անցկացրեց «Ռեալի» կազմում բոլոր մրցաշարերում։

23-ամյա Վալվերդեն Իսպանիայի առաջնության 100 խաղում դարձել է 5 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։ 21-ամյա Ռոդրիգոն «Ռեալում» ընդհանուր առմամբ դարձել է 13 գոլի և 20 գոլային փոխանցման հեղինակ։