«Թոթենհեմը» 50 միլիոն եվրո է առաջարկում «Տորինոյի» պաշտպաններ Գլեյսոն Բրեմերի և Վիլֆրիդ Սինգոյի համար, հայտնում է Tuttosport-ը:
Աղբյուրի համաձայն՝ ֆուտբոլիստների ծառայություններով հետաքրքրված է «խցանների» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն:
Ընթացիկ մրցաշրջանում Սինգոն թուրինյան ակումբի կազմում անցկացրել է 32 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ: 21-ամյա իվուարցու պայմանագիրը թիմի հետ լրանում է 2023 թվականի հունիսին։
Բրեմերի համաձայնագրի ժամկետը «Տորինոյի» հետ լրանում է 2024 թվականի հունիսին։ 25-ամյա բրազիլացու տրանսֆերը Transfermarkt պորտալը գնահատում է 30 միլիոն եվրո: