«Չելսիի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը բացատրել է, թե ինչու է փոխարինել պաշտպան Անդրեաս Քրիստենսենին Անգլիայի առաջնության 30-րդ տուրի՝ «Արսենալի» դեմ խաղում (2:4): Դանիացին փոխարինվել էր ընդմիջմանը:
«Քրիստենսենն ասաց, որ չի կարող շարունակել խաղալ: Ես հասկացա, որ նա որոշ խնդիրներ ունի, և փոխարինեցի: Ես ֆուտբոլիստներին չեմ փոխարինում միայն այն պատճառով, որ նրանք սխալ են թույլ տվել: Բացի այդ, այսօր շատ բարդ դաշտ էր խաղալու համար։
Դա կարող է պատրվակ թվալ, բայց այսօր մենք դժվարություններ ունեցանք խաղադաշտի պատճառով»,- ասել է գերմանացի մասնագետը: