Ապրիլի 20-ին «Մանչեսթեր Սիթին» սեփական հարկի տակ հաղթեց «Բրայթոնին» Պրեմիեր Լիգայի 30-րդ տուրի խաղում՝ 3:0։
Պեպ Գվարդիոլայի համար այս հաղթանակը 250-րդն էր «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզչի պաշտոնում։ Դրա համար 51-ամյա մասնագետից պահանջվեց 344 հանդիպում:
Ըստ OptaJoe-ի՝ Գվարդիոլան Անգլիայի բարձրագույն դիվիզիոնը ներկայացնող ակումբների պատմության մեջ ամենաարագը հասավ 250 հաղթանակի: Կատալան մարզչից առաջ ռեկորդը պատկանում էր Ժոզե Մոուրինյոյին (396 հանդիպում): Նրանց հաջորդում են Քենի Դալգլիշը (429), Արսեն Վենգերը (433) և Դոն Ռևին (439):