Բրազիլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ռոնալդինյոն կիսվել է ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեի կարիերայի զարգացման լավագույն տարբերակի իր տեսլականով։
«Նախկինում ամեն ինչ այլ էր: Այժմ ՊՍԺ-ն Եվրոպայի լավագույն ակումբներից մեկն է։ Մբապպեն այս թիմում կարող է դառնալ աշխարհի լավագույն ֆուտբոլիստը և ՊՍԺ-ի հետ նվաճել Չեմպիոնների Լիգայի գավաթը։ Դա հիասքանչ կլիներ:
Մենք կկարողանայինք տեսնել, թե ինչպես են լավագույն ֆուտբոլիստները միասին խաղում ՊՍԺ-ում և տեսնել, թե ինչպես են նրանք հաղթում Չեմպիոնների Լիգայում: Հիանալի կլիներ»,- փարիզյան ակումբի նախկին ֆուտբոլիստին է ցիտում Fcbarcelonanoticias.com-ը: