«Ատլետիկոն» հետաքրքրված է «Արսենալի» պաշտպան Վիլյամ Սալիբայի ծառայություններով, ով այժմ վարձավճարով հանդես է գալիս «Մարսելում»: Ինչպես հայտնում է L’Equipe-ը՝ մադրիդյան ակումբի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն ֆրանսիացի ֆուտբոլիստի տաղանդի երկրպագուն է։
Սալիբան, ով «Արսենալ» է տեղափոխվել 2019 թվականին «Սենտ Էտյենից», ոչ մի հանդիպում չի անցկացրել լոնդոնյան ակումբի կազմում։ Նրա պայմանագիրը «զինագործների» հետ ավարտվում է 2024 թվականի հունիսին։ Այս տարի 21-ամյա ֆուտբոլիստը նորամուտը նշեց Ֆրանսիայի հավաքականում։
Հեղինակավոր Transfermarkt պորտալը պաշտպանի տրանսֆերը գնահատում է 24 միլիոն եվրո: