Մադրիդի «Ռեալը» կերկարաձգի պայմանագիրը բրազիլացի վինգեր Վինիսիուս Ժունիորի հետ՝ հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ռոմանոյի տեղեկություններով՝ «սերուցքայինները» բրազիլացի ֆուտբոլիստին պայմանագիր կառաջարկեն մինչեւ 2027 թվականը։ Ֆուտբոլիստի գործող համաձայնագիրը նախատեսված է մինչև 2024 թվականի ամառ:
Ընթացիկ մրցաշրջանում երիտասարդ հարձակվողը Մադրիդի «Ռեալի» կազմում անցկացրել է 44 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 17 գոլի և 17 գոլային փոխանցման հեղինակ։