Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը պատրաստ է բանակցել Գերմանիայի ընտրանու ֆուտբոլիստի հետ

«Չելսիի» և Գերմանիայի հավաքականի պաշտպան Անտոնիո Ռյուդիգերը այս ամառ կարող է միանալ Մադրիդի «Ռեալին», հայտնում է Marca-ն:

Աղբյուրի համաձայն՝ իսպանական ակումբը ցանկանում է ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքել ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը պատրաստ է 29-ամյա ֆուտբոլիստի գործակալների հետ քննարկել պաշտպանի հնարավոր տեղափոխությունը։ Ակումբը հույս ունի, որ նա կնվազեցնի իր ֆինանսական պահանջները։

Ռուդիգերը Լոնդոնի «Չելսի» է տեղափոխվել «Ռոմայից» 2017 թվականին: Ընթացիկ մրցաշրջանում նա Պրեմիեր լիգայում անցկացրել է 28 հանդիպում և դարձել 3 գոլի հեղինակ։