ՊՍԺ-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին հաջորդ մրցաշրջանում կմնա փարիզյան ակումբում՝ հայտնում է Mundo Deportivo-ն։
Աղբյուրը նշում է, որ ֆուտբոլիստի հայրը, ով նաև Մեսսիի գործակալն է, հայտնել է, որ նա երբեք չի մտածել ՊՍԺ-ից հեռանալու մասին:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ՊՍԺ-ն նախատեսում է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ բաժանվել թիմի արգենտինացի ֆուտբոլիստներից։