Ժոան Լապորտա. «Չպետք է հանձնվենք, բայց առաջնությունում հաղթելը դժվար կլինի»

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան ասել, թե որն է թիմի նպատակը Լա Լիգայի ընթացիկ մրցաշրջանի վերջնամասում:

«Քանի դեռ հնարավորություն կա, հույս կա։ Մաթեմատիկորեն չեմպիոնական տիտղոսը նվաճելը դեռ հնարավոր է:

Մենք պետք է հաղթենք մնացած 7 խաղում, որպեսզի շարունակենք պայքարը։ Չպետք է հանձնվենք, բայց առաջնությունում հաղթելը դժվար կլինի»,- Լապորտայի խոսքն է մեջբերում Marca-ն: