«Միլանը» այս ամառ կփորձի ձեռք բերել «Մանչեսթեր Սիթիի» և Անգլիայի հավաքականի վինգեր Ռահիմ Ստերլինգին:
Ինչպես հայտնում է ինսայդեր Էկրեմ Կոնուրը, միլանյան ակումբը ուսումնասիրում է 27-ամյա ֆուտբոլիստին ձեռք բերելու հնարավորությունը, ում պայմանագիրը «քաղաքայինների» հետ ավարտվում է 2023 թվականի ամռանը։
Ընթացիկ մրցաշրջանում Սթեռլինգը բոլոր մրցաշարերում 40 խաղում դարձել է 14 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։