Յուլիան Նագելսմանը լուրջ տրանսֆերային ծրագրեր ունի

Հայտնի է դարձել, թե ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում ինչ դիրքեր է ցանկանում ուժեղացնել Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը։

Ինչպես հայտնում է Bild-ը, 34-ամյա մասնագետը ակումբի ղեկավարությանը խնդրել է թիմ հրավիրել աջ պաշտպանի, կենտրոնական կիսապաշտպանի և մեկ կենտրոնական հարձակվողի: Նախատեսվում է տրանսֆերների վրա ծախսել մինչև 200 միլիոն եվրո: